Facebook-ում հայտնվել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ մեքսիկական ավանդական կերակրատեսակով: Լուսանկարի տակ արված գրության մեջ միլիարդատերը սիրո խոստովանություն Է արել լատինամերիկացիներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Գրառումը նվիրված Էր մեքսիկական Սինկո դե Մայո (մայիսի 5) ազգային տոնին, որը նաեւ ակտիվորեն տոնվում Է ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Այդ օրը նշում են մեքսիկական խոհանոցի կերակրատեսակներով, ինչպես նաեւ ազգային երաժշտությամբ, պարերով եւ նույնիսկ կառնավալներով:

 

Միլիարդատերն օգտատերերին շնորհավորել Է տոնի առթիվ եւ խորհուրդ տվել տակո ուտել իրեն պատկանող Trump Tower Grill ռեստորանում:

 

Թրամփի գրառումը քննադատության ալիք Է առաջացրել, քանի որ ավելի վաղ գործարարը խիստ բացասաբար Էր արտահայտվում մեքսիկացիների մասին:

 

Գրեթե անմիջապես Թրամփի գրառմանը արձագանքել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա մեջբերում Է արել միգրանտներին արտաքսելու՝ Թրամփի խոստումից, որը նա տվել Էր դրանից մեկ օր առաջ NBC-ում կայացած հարցազրույցի ժամանակ: