Աբու Դաբիի Ազգային Առաջնորդարան այցելած Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը «Սուրէն Գոճաքեան» սրահում մայիսի 7-ին հանդիպել է Թեմի Կաթողիկոսական փոխանորդին, հոգևոր հովվին, Աբու Դաբիի ազգային երեսփոխաններին, ազգային վարչության, նորակառուց ազգային «Արա Խանոյեան» վարժարանի տնօրինության եւ ուսուցչական կազմին, եկեղեցու թաղականության, տիկնանց հանձնախումբ ի եւ դպրաց դասի անդամների ու հարակից մարմինների ներկայացուցիչներուն հետ։

 

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել նրանց գործունեությունը եւ հրավիրել է, որ նույն գիտակցությամբ ու նվիրումով շարունակեն իրենց եկեղեցանվեր ու ազգային ծառայությունները։ Այս առիթով Նորին Սրբությունն ըսել է. «Ազգային Առաջնորդարանի շուրջ ձեր համախմբվածությունը, ինչպես նաեւ ձեր ներքին կազմակերպվածությունը եւ զանազան ձեւերով գաղութի աշխատանքներին ձեր բերած մասնակցությունը պատեհությունը պիտի շնորհեն ձեզ, որ ընդմիշտ ծաղկուն գործունեություն եւ մնայուն վերելք ունենաք»։

 

Հանդիպումն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։