Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ ասաց. «Մենք այդ թեմայով չենք խոսելու այսօր: Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ է վաճառել, բայց դա չի նշանակում, որ շարունակում ենք վաճառել»:
Ղարաբաղյան հակամարտության մասով դեսպանը հստակ ասաց՝ կոնֆլիկտը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. «Ոչ մի զենքով այս կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել: Կոնֆլիկտի լուծումը բանակցությունների սեղանն է և վերջ»:
Իսկ մայիսյան հաղթանակի մասին դեսպանը նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը միշտ միասին են տոնելու այս հաղթական օրը:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում