Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Marca-ի վարկածով ճանաչվել է Իսպանիայի առաջնության ավարտվող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն հարձակվող՝ արժանանալով MARCA Facebook Football Awards մրցանակին: Պորտուգալացի ֆուտբոլիստը գերազանցել է Լիոնել Մեսսիին և Լուիս Սուարեսին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում անցկացված հարցմանը մասնակցել է 191 երկրից 1,2 մլն մարդ:

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, լավագույն կիսապաշտպանը Լուկա Մոդրիչն է, դարպասապահը՝ Կեյլոր Նավասը և պաշտպանը՝ Մարսելոն:

MARCA Facebook Awards շնորհվեց առաջին անգամ: