Վարձավճարով ֆրանսիական «Դիժոնում» հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Գաել Անդոնյանը footballclubdemarseille.fr-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականին միանալու որոշման մասին:
«Այնուհետև իրական ցանկություն զգացի հանդես գալու Հայաստանի համար, դա ինձ իմ սիրտը թելադրեց: Ես ունեմ հայկական արմատներ: Մինչ այդ ինձ չէին առաջարկել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, բայց հենց ստացա իրական առաջարկ, երկար չմտածեցի ու միանգամից համաձայնվեցի: Կարող էի սպասել, որպեսզի տեսնեի թե ինչպես են զարգանում Ֆրանսիայի հավաքականի հետ կապված իրադարձությունները, բայց' ոչ: Դա սրտի ընտրություն էր, ինձ համար հպարտություն է Հայաստանի համար հանդես գալը: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես ինձ ընդունեցին այնտեղ, ես ընդհանրապես չեմ զղջում կատարածս ընտրության համար»,- նշել է ֆուտբոլիստը: