«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական Ռաքա քաղաքում, որը համարվում է իսլամիստների գլխավոր ամրոցը, արտակարգ իրավիճակ է հայտարարել: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ Պենտագոնի տվյալներին հղումով:

 

«Մենք փաստում ենք Ռաքայում արտակարգ իրադրության մասին, ինչ էլ որ դա նշանակի»,- ասել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գնդապետ Սթիվեն Ուորենը:

 

Նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ը վերակազմավորում է իր ուժերը Ռաքայի շուրջը, ջանալով ամրացնել պոտենցիալ նպատակակետերը ավիահարվածների և ցամաքային հարձակման համար: Բացի այդ' տեղեկություն կա, որ Ռաքա է ժամանել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: