Ինչպես գիտեք, մայիսի 11-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր Արցախ' հանդիպելու նախագահ Բակո Սահակյանի հետ:Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն' հանդիպմանը քննարկվել են ղարաբաղաադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որնախքան Քոչարյանի այցը' Ստեփանակերտ, նմանատիպ մի այցով այնտեղ էր եղել և առաջին նախագահ Տեր-Պետրքսյանը, որի այցը, ի տարբերություն Քոչարյանի այցի, բավական լայնորեն վերլուծվեց հայկական զլմ-ներում' ստանալով բավական մեծ արձագանք: Ինչպես կարելի է տեսնել, սակայն, երկրորդ նախագահի այցի վերաբերյալ վերլուծաբանները դեռևս չեն շտապում կարծիք հայտնել, ինչը, համաձայնե՛ք, մի փոքր տարօրինակ է: Նախ' պետք է փաստենք, որ նմանատիպ այցերն ու խորհրդակցությունները երբեք չեն կարող կրել տարերային բնույթ, քանի որ դրանցում ներգրավված մարդկանց թափն ու կշիռը չի կարող թույլ տալ նրանց նմանատիպ հարցերում դրսևորել կատարյալ ինքնագլխություն. չնայած կարող է թվալ, թե Քոչարյանի' Արցախ կատարած այցը մի հերթական փորձ է նրա ողմից' մյուսներից հետ չմնալու, սակայն պետք է փաստենք, որ իրականում ամեն մի նմանատիպ բան իր հիմքում ունենում է շատ ավելի խորքային ու հեռուն գնացող նախապատճառներ, որոնք հասկանալու արդյունքում է միայն, որ կարելի կլինի լուրջ վերլուծության ենթարկել տեղի ունեցածը:

 

 

Եթե փորձենք հասկանալ, թե ինչու հենց հիմա Քոչարյանը փորձեց մտնել խաղի մեջ,ապա պետք է ենթադրենք, որ դա,ամենայն հավանականությամբ, կապված է որոշակի արտաքին ազդակների հետ.չի բացառվում, որ Հայաստանի շուրջ արտաքին ճակատում ստեղծված իրավիճակը շատ ավելի խրթին է, քան դրա մասին հրապարակայնորեն խոսվում է, քանի որ պարզից էլ պարզ է, որ արցախյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհին, որքան էլ կարող է անարդարացի հնչել, ներկայումս նույն միջազգային հանրությունը որպես հիմնական զիջող կողմ դիտարկում է հենց Հայաստանի Հանրապետությանը, ինչպես դա տեղի էր ունեցել երկար տարիներ առաջ, երբ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, ինչպես հանրահայտ է, ստիպված եղավ հրաժարական տալ զուտ այն բանի համար, որ չցանկացավ հայրենադավի հռչակ ձեռք բերել (այդ օրերին ակտիվորեն շրջանառվում էին լուրեր այն մասին, որ սեղանին է Մեղրին Ղարաբաղով փոխարինելու տարբերակը):



Փաստ է, որ ներկայիս իրադրությունը, չնայած դրա մասին չի խոսվում, շատ կողմերով հիշեցնում է հենց անցյալը, իսկ Հայաստանը, ինչպես և նախկինում, մնացել է մեն-մենակ սեփական պրոբլեմների հետ: Ի՞նչ կապ ունի այս ամենը Քոչարյանի Արցախ կատարած այցի հետ.շատ պարզ. սրանով, ըստ էության, ուղերձ է հղվում աշխարհին, որ Հայաստանը վճռակամ է' ղարաբաղյան խնդիրը լուծելու իրեն ձեռնտու տարբերակով, ու եթե դրան ընդունակ չլինեն ներկա իշխանությունները,ապա դա կանի եկողը'նորը: Պարզ ասած' Սերժ Սրագսյանը ավելի շուտ կհրաժարվի նախագահի պաշտոնից, քան կգնա հողային լայնածավալ զիջումների. նմանատիպ հարցերում անձնական ամբիցիաները շատ ավելի անկարևոր են,քան հաճախ ընդունված է կարծել: Այս գործոնը, նույնպես, պետք է տեսնել նաև Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հարաբերություններում:

 

 

Չնայած սովորաբար ընդունված է հակասություններ ու անգամ թշնամանք փնտրել ներկա ու նախկին նախագահների միջև' արհեստականորեն ստեղծելով տպավորություն, թե նրանք անհաշտ հակառակորդներ են ու ամեն մեկը պատրաստ է մյուսի «կոկորդը կրծել» հանուն աթոռի, սակայն, բարեբախտաբար, ամեն բան այնքան էլ այնդպես չէ իրականում, և երեքի մոտ էլ շատ հստակ կերպով առկա է պատասխանատվության զգացում, որը թույլ չի տալիս ճակատագրական պահերին անել բաներ, որոնք կարող են հետագայում թանկ արժենալ ողջ երկրի համար: Վստահ ենք, որ Սերժ-Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարհյանի միջև ենթադրյալ խորը հակասությունների մասին խոսակցությունները ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը, ավելին' շատ հարցերում նրանք գաղտնի դաշնակիցներ են' խաղալով բոլորին դեմ սկզվունքով…