Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլան նույնպես մի օր կհամալրի աշխատանքից ազատված մարզիչների շարքերը:

«Ես «Չելսիի» հետ ոսկե դուբլ ձևակերպեցի և հեռացվեցի: «Ռեալի» հետ նվաճեցի ՉԼ-ի 10-րդ գավաթը և հեռացվեցի: Չկա ոչ մի մարզիչ, ով չազատվի աշխատանքից: Դա տեղի է ունեցել Ալեքս Ֆերգյուսոնի, Մարչելո Լիպպիի, Ֆաբիո Կապելոյի, Ժոզե Մոուրինյուի, Ռաֆա Բենիտեսի հետ: Դեռևս չեն ազատվել միայն Գվարդիոլային, սակայն նա դեռ երիտասարդ և շատ ժամանակ ունի: Մի օր կհամալրի մեր ակումբը'աշխատանքից ազատված մարզիչների ակումը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: