ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկատվության համաձայն, որոշ աղանդավորական կազմակերպությունների մի շարք անդամներ, հետևորդներ ապրիլի սկզբի ռազմական լայնածավալ գործողություններից հետո, այսինքն' ներկայիս կիսապատերազմական իրավիճակում սկսել են փախչել երկրից: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Եհովայի վկաներին, թեև Հայաստանից հեռացողների թվում կան նաև այլ աղանդավորական կազմակերպությունների հետևորդներ: Ճիշտ է, նրանց թիվը մեծ կամ շատ մեծ չէ, բայց նշված երևույթը տեղիք է տալիս առնվազն մտահոգության:

 

 

Եթե համեմատաբար խաղաղ ժամանակ նրանք պատճառաբանելով իրենց կրոնական համոզմունքները, հրաժարվում էին ծառայել Հայոց բանակում, զենք վերցնել, կատարել հայրենիքի պաշտպանության հետ կապված ցանկացած գործողություն, ապա վերջին շրջանում սա կարծես բավարար չհամարելով, սկսել են լքել երկիրը' հնարավոր պատերազմական գործողություններին չմասնակցելու նպատակով:
Եհովայի վկաների դավանանքը, ինչպես հայտնի է, նրանց թույլ չի տալիս ծառայել պետությանը, պետության առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարել, առավել ևս' զենք վերցնել ու թշնամուց պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց հայրենակիցներին: Թույլ չի տալիս ընդհանրապես ծառայել պետությանը թեկուզ առանց զենքի, քանի որ նրանք պետությունը, պետական կառույցը նույնացնում են Սատանայի հետ:

 

 

Դժվար չէ հասկանալ, որ վերոնշյալ իրողությունները լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգության նկատմամբ, համենայն դեպս, եթե այսօր դեռ լուրջ սպառնալիք չեն, ապա առկա միտումների պսհպանման ու զարգացման պարագայում վաղը հաստատապես դառնալու են այդպիսին: Թեև այժմ մոտ 200 է Հայաստանում զենք վերցնելուց հրաժարված և այլընտրանքային ծառայության անցած անձանց թիվը, սակայն 2015թ., նախորդ տարվա համեմատ, կա այլընտրանքային ծառայությունը նախընտրած անձանց թվի աճ:

 

 

ՀՀ իշխանությունները եվրոպական որոշ կառույցների և, ընդհանրապես, Արևմուտքի ճնշմամբ կամ պահանջով օրենսդրորեն առանց այն էլ մեծ արտոնություններ են տվել մարտական հերթապահությունից, զենք վերցնելուց հրաժարվող աղանդավորներին, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը հնարավորինս հարմարեցրել նրանց պահանջներին: Սակայն նրանք ու նրանց արևմտյան հովանավորները, ինչպես նաև Արևմուտքից տրվող դրամաշնորհներով այստեղ գործունեություն ծավալող հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ եղած արտոնություններն և օրենքը բավարար չհամարելով, պահանջում են էլ ավելի մեծ արտոնություններ, իրավունքներ: Այսօր այդ արտոնությունների, իրավունքների անհրաժեշտության մասին խոսեցին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ' ԼԳԲՏի անձանց իրավունքների պաշտպանության համար» խորհրդաժողովի որոշ մասնակիցներ:

 

 

Դե, ինչպես հայտնի է, ԼԳԲՏ-ն հապավում է, նշանակում է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ, այսինքն' միջոցառումը այդ այլասերված անձանց իրավունքների պաշտպանության, դրան նպատակամետ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների վերաբերյալ էր, հետևաբար ընթերցողներին կարող է անհասկանալի լինել, թե մի կերպ այլընտրանքային ծառայությանը համաձայնող աղանդավորները նրանց հետ ի՞նչ կապ ունեն: Պարզաբանենք հակիրճ' միջոցառման որոշ մասնակիցներ դուրս եկան ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության շրջանակից և խոսեցին ավելի լայն խմբերի, այսպես կոչված, իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Ստացվում է, որ «մարդու իրավունքներ» ասվածը' այն հասկացությամբ ու սահմանմամբ, ինչ Արևմուտքն է մոգոնել ու մեզ հրամցնում, կոչված է պետություններին, հասարակություններին այլասերելու, փչացնելու, ստրկացնելու, նրանց պաշտպանունակությունը նվազեցնելու, ժողովրդի փոքրամասնության ու մեծամասնության միջև երկպառակություն առաջացնելու, նրան թուլացնելու համար, համենայն դեպս, փաստացի ծառայում է այդ նպատակին: Ընդունելի՞ են այսպիսի «մարդու իրավունքները»… Իհարկե՛ ոչ:

 

 

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք, մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, վերջերս շուրջ 1000 եհովականներ տարբեր երկրներից եկել են Հայաստան ինչ-որ հավաք-համաժողովի մասնակցելու: Այսինքն' այն օրերին, երբ Արցախում գրեթե պատերազմ էր:

 

 

Արթուր Հովհաննիսյան