Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն, անդրադառնալով թիմի ներկայիս վիճակին, նշել է, որ խղճահարություն է զգում թիմի նկատմամբ:

«Ինչպիսի՞ էմոցիաներ է առաջացնում «Սպարտակը» ներկա վիճակում: Խղճահարություն՝ առաջին հերթին ֆուտբոլիստների նկատմամբ: Խոսակցություններ են պտտվում, որ նրանց հետ ոչ մի արդյունքի չի կարելի հասնել՝ մոռանալով, որ այդ նույն ֆուտբոլիստներն անցած մրցաշրջանի ավարտից տասը տուր առաջ առաջին տեղին զիջում էին միայն 4 միավորով, իսկ 2012-ին դուրս են եկել Չեմպիոնների լիգա: Ցավալի է, որ ներկայիս արդյունքների համար նշում են, որ տղաները ոչինչ չեն կարող, չնայած՝ նախորդ մրցաշրջանում նրան շատ բաների էին ունակ»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»: