Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն արժանացել է «Ոսկե ձեռնոց» մրցանակին՝ Անգլիայի ավարտված առաջնությունում ցուցադրած խաղի արդյունքում: Այս մրցանակին Չեխն Անգլիայում արժանանում է 4-րդ անգամ և առաջին անգամ՝ «Արսենալում», որի կազմում դեբյուտային մրցաշրջանն անցկացրեց:
Մրցանակը շնորհվում է դարպասն ամենաշատն անառիկ պահած դարպասապահին:
Չեխին այս ցուցանիշով հաջորդում են Դավիդ Դե Խեան, Ջո Հարթը և Կասպեր Շմեյխելը, ովքեր իրենց պաշտպանած դարպասներն անառիկ են պահել 15 խաղ: