«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և բազմաթիվ ՀԿ-ների մասնակցությամբ «Անի պլազա» հյուրանոցում երեկ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի ունեցավ «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ' ԼԳԲՏի անձանց իրավունքների պաշտպանության համար» խորհրդաժողովը:

 

 

Հիշյալ միջոցառմանը լրագրողներ չէին հրավիրվել, և կարծում եմ, ոչ պատահականորեն կամ մոռացկոտության արդյունքում: Բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ կամ ամաչել էին հրավիրել, քանի որ խորհրդաժողովում հիմնական խոսքը, քննարկումը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ անձանց, այսինքն' այլասերվածների, այսպես կոչված իրավունքների պաշտպանության մասին էր, կամ էլ զգուշացել էին' շատ լավ պատկերացնելով, թե ինչպիսի հրապարակումներ են դրանից հետո սպասվում: Եթե չլիներ տեղեկատվության իմ աղբյուրներից ինձ փոխանցված լուրը նախատեսված այդ միջոցառման մասին, ապա ես նույնպես այնտեղ չէի լինի ու չէին կարողանա հանրությանը հայտնել Հայաստանում այլասերվածների իրավունքների ընդլայնման ուղղությամբ միջոցառմանը մասնակից մի շարք ՀԿ-ների և, այսպես կոչված, իրավապաշտպանների կատարած քայլերի, վտանգավոր մտադրությունների ու ծրագրերի մասին:

 

 

Ընդգծեմ, որ Հայաստանում այլասերվածներին անթույլատրելի իրավունքներ (իբր նրանց ունեցածը դեռ քիչ է) տալու ջատագովներն ակնհայտորեն վայելում էին խորհրդաժողովին մասնակցող և ելույթներով հանդես եկող Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության փոխդեսպան Ֆլուր Նուլտեն-Էլզինգի, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի աջակցությունը, որոնց, եթե ես լինեի ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը, «պերսոնա նոն գրադա» (անցանկալի անձ) կհայտարարեի:

 


Ի դեպ, միջոցառմանը նախատեսված էր նաև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությունը (հավանաբար նրա հետ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն), սակայն Ա. Հովհաննիսյանն ինչ-ինչ պատճառով չէր եկել: Ներկա չէր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, թեև մինչ այդ ինձ հասած տեղեկությունների համաձայն, նա նույնպես պետք է ներկա լիներ:

 

 

Արթուր Հովհաննիսյան