Այսօր ԱՊՀ-ի անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Համագործակցության համար այլ արդիական խնդիրների լուծմամբ, հայտնում է «БЕЛТА»-ն:
Լուկաշենկոյի կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս առավել բաց քննարկելու այն խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ» է ԱՊՀ-ն. իրադրությունը Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում: «Եթե մենք դրանք չտեսնենք, այդ հիվանդությունները չբուժենք, մենք կխորացնենք դրանք»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ն պետք է ձգտի երկխոսության՝ այդ և այլ սուր հարցերի շուրջ:
«Պետք է պայմանավորվել: Մենք նույն նավակի մեջ ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, չի սպասում»,- ասել է Լուկաշենկոն: