
Tennis World-ը հրապարակել է Ուիմբլդոնի մասնակից թենիսիստուհիների անունները։ Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի անունը բացակայում է ցուցակից։ Հիշեցնենք, որ սկանդալային դոպինգ թեստի պատճառով թենիսիստուհին ժամանակավորապես որակազրկվել է։
Մասնակից թենիսիստուհիների կազմում կա Ռուսաստանը ներկայացնող՝ հայազգի Մարգարիտա Գասպարյանը։
Ուիմբլդոնը կմեկնարկի հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 10-ին։