Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է ծովից հայտնաբերված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև փրկարարական բաճկոնների, մարդկանց իրերի լուսանկարներ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով РИА Новости-ն: Լուսանկարներում ինքնաթիռի կապույտ ու սպիտակ գույնի բեկորներ են, դեղին փրկարարական բաճկոններ, ուղևորների աթոռների մասեր: Նույն էջում հրապարակվել է նաև որոնողական աշխատանքները նկարագրող տեսանյութ:

 

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղևորներ և անձնակազմի անդամներ: