Բարաք Օբամայի վարչակազմի կողմից սխալ որոշումների արդյունքում ԱՄՆ-ի մրցակիցների մեծ մասը բավականին «համարձակ» են դարձել վերջին տարիներին, և նրանցից մեկը Ռուսաստանն է ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինը, Foreign Policy-ի համար գրված իր հոդվածում նշում է Լեհաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Վիկտոր Էշը:

 

 

 

Ըստ նրա՝ Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքը» կասեցնելու համար՝ Վաշինգտոնը պետք է նախ ապահովի իր կարևորագույն դաշնակիցների անվտանգությունը, որոնց այժմ սպառնում է Մոսկվան, մասնավորապես, Լեհաստանի և Թուրքիայի:

 

 

Վլադիմիր Պուտինն «այլևս չի զգում, որ նրան զսպում են», կարծում է Էշը: Ըստ հեղինակի՝ այն գործոններից մեկը, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, «վերբեռնման» քաղաքականությունն էր, որն իրականացված էր Օբամայի վարչակազմի կողմից, բայց որն այդպես էլ «չի աշխատել»:

 

 

Ինչպես նշում է դիվանագետը, արևմտյան ԶԼՄ-ները վերջերս հաղորդել են այն մասին, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ռոտացիոն հիմունքներով ցամաքային ուժերի կոնտինգենտ տեղակայել Մերձբալթիկայում, և հնարավոր է նաև Լեհաստանում: Այդպիսի միջոցառումը կլինի «լավ առաջին քայլ՝ ուղղված Պուտինի ագրեսիվ պահվածքի կասեցմանը», խոստովանում է Էշը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատերն անհանգստանում են, որ ԱՄՆ-ն չափազանց քիչ բան է անում դաշինքի համար, ընդգծում է նա: