Ցանկացած պարագայում մենք մեր խնդիրները պետք է արտահերթ լուծումներով լուծենք։ Հայաստանի բնակչությունը չունի ուրիշ բարեկամ, պաշտպան բացի իրենից։ Հայաստանի ներկա իրավիճակի մասին, առկա խնդիրների և ապագա լուծումների վերաբերյալ նման տեսակետ հայտնեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ 

 

 

«Ոչ եվրոպացիները, ոչ ամերիկացիները չպետք է գան այստեղ ու իշխանությունն ու ունեցվածքը վերադարձնեն ժողովրդին։ Մեր պայքարն է պետք։ Միջազգային ուժերն էլ աշխատում են նրանց հետ, ովքեր ուժեղ են։ Եթե մեզ հնարավորություն լինի ուժեղանալ, ապա մեր հետ կսկսեն աշխատել և առաջնայինը կլինի ազգային շահը։ Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունից փոփոխություն սպասելը, մեղմ ասած, Գյուլնազ տատի հեքիաթներից է։ Իշխանափոխության համար կա երկու ճանապարհ՝ ընտրություններ և փողոցային պայքար»,- ասաց Մարտիրոսյանը։ 

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ ինչ կտա փողոցային սակավաթիվ ակցիաները, որոնք վերջին շրջանում շատացել են, Մարտիրոսյանը նշեց՝ հույս, որ մի օր այդ սակավաթիվ ակցիաները կվերածվեն հորդառատ ակցիաների։

 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։