Shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ «հաստագլուխներ» դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արսեն Սամվելի Խանամիրյան է: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։