Քիչ առաջ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ), մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի' նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի (15-1, 8 նոկաուտ) հետ: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը;

Հիեցնենք,  որ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:
Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Աբրահամը նշել էր.

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա, և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով», հավելելով, որ հաղթանակն իր համար միշտ անգին է: