ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

 

 

«Կատարված փոփոխություններին անդրադառնալիս, կարծում եմ, որ մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցին: Կարծես, թե հունիս 10-ին է սպասվում: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում հանձնաժողովի խորհուրդներին պետք է լուրջ վերաբերվել: Մենք զգում ենք, որ ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև անվստահության մթնոլորտ կա: Շատ կարևոր է այդ բացը լրացնելը և փոխադարձ հասկացվածություն ցուցաբերելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը: