Ամռան առաջին օրվանից` արբանյակային հեռարձակումից զատ, Ֆրանսիայում ապրող մոտ 400.000 հայ բացառիկ հնարավորություն կստանա «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները դիտել «ՖՐԻԲՈՔՍ»-ի միջոցով: «ՖՐԻԲՈՔՍ»-ը ֆրանսիական առաջատար ինտերնետ ծառայությունների մատակարար «ՖՐԻ» ընկերության կողմից տրամադրվող մոդեմն է, որն ամբողջ աշխարհից Ֆրանսիայի հեռուստադիտողներին 699 հեռուստաալիք է մատուցում:

 

 

Ֆրանսիական կողմի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «ՖՐԻԲՈՔՍ»-ի հեռուստաալիքների ցանկում «Կենտրոն» հեռուստաընկերությունը 649-րդն է:

 

 

Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են ընդունել այս լուրը: Մանրամասները` տեսանյութում.