Ռուսաստանից առավելագույնը 60 ժամ կպահանջվի Տալլինը կամ Ռիգան գրավելու համար: Նման եզրակացություն է արել RAND հետազոտական կենտրոնը, հայտնում է The Weekly Standard-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը նշել է, որ Ռուսաստանը մերձբալթյան երկրների վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ին կգերազանցի և՛ ժամանակով, և՛ տարածությամբ: Սակայն պաշտոնյայի խոսքով՝ այդ առավելությունները կփոխհատուցվեն 2017 թ. վերջին, երբ դաշինքի արևելյան թևում հայտնվի զրահատանկային բրիգադային մարտական խումբը՝ հիմնական տակտիկական զորամիավորումը ԱՄՆ բանակում:
RAND-ի մասնագետներն իրենց զեկույցում նշել են, որ ՆԱՏՕ-ն չի կարող պաշտպանել բլոկի ամենախոցելի անդամ-երկրների տարածքները: Ըստ վերլուծաբանների՝ այդ երկրներն են՝ Էստոնիան և Լատվիան: Նրանց կարծիքով՝ Ռուսաստանի կողմից Մերձբալթիկայի արագ գրավումը կանխել հնարավոր է 7 բրիգադների միջոցով, այդ թվում՝ 3 ծանր տանկային և ավիացիայի: