Լորան ՖրեսինեՓարիզում մեկնարկել է Grand Chess Tour-ը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի առաջին տուրում ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Երկրորդ տուրում Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Լորան Ֆրեսինեին: Երրորդ տուրում պարտվել է Մագնուս Կարլսենին, չորրորդ տուրում զիջել է Ուեսլի Սոին, 5-րդ տուրում միավոր է կիսել Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: