Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսլանդիայի ընտրնու հետ Եվրո 2016-ի խմբային փուլի առաջին տուրում տեղի ունեցած խաղից հետո քննադատել է իսլանդացի ֆուտբոլիստներին:

Հիեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

«Իսլանդացիները տոնում էին այնպես, կարծես հաղթել են Եվրոպայի առաջնությունում: Դա նեղ մտածելակերպ է: Այդ պատճառով էլ Իսլանդիայի հավաքականը ոչնչի չի հասնի», Ռոնալդուի խոսքերը մեջբերում է GFFN EURO 2016-ի թվիթերյան էջը: