Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել: Ընկերության իրավաբանական ներկայացուցիչը Բեռնարդ Մոնիեն է, հայտնում է Trend-ը:

 

Ընկերությունը Ադրբեջանի հարկերի նախարարությունում գրանցվել է 2016 թվականի մարտի 16-ին:

 

Ավելի վաղ «Ազերկոսմոս» ընկերությունը (արբանյակային օպերատոր) հայտնել էր, որ Ադրբեջանում կառուցվելու է Azersky ցածր ուղեծրային արբանյակի կառավարման կենտրոն, որի աշխատանքներն իրականացվելու են «Ազերկոսմոս» ընկերության ու Airbus Defence and Space ֆրանսիական ընկերության միջև համագործակցության շրջանակներում: