ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Իրաքի Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ քննարկել Է տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շարունակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

 

«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ, մասնավորապես, նավթի-գազի բնագավառում, նկատի առնելով դրանց հետագա զարգացման հեռանկարը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանի քաղաքական իրադրության հարցերը, կարեւորվել Է ԴԱԻՇ-ից բխող ահաբեկչական սպառնալիքի դեմ ակտիվ պայքարի շարունակումըե,-նշել Է ՌԴ արտգործնախարարությունը: