25-ամյա ռուս կինը, որին թուրք բժիշկները պատանդ էին պահում, մահացել է: Այս մասին սոցցանցերում հայտնել է Օլգա Ավերկիևայի մայրը. փոխանցում է ren.tv-ն:

 

Հիշեցնենք, որ Օլգան տառապում էր սուր լեյկոզով: Օլգան բուժվում էր Սանկտ Պետերբուրգի և Պենզայի կլինիկաներում, սակայն արդյունքները ժամանակավոր են եղել: ԱՄՆ-ի և Իսրայելի լավագույն կենտրոնները հրաժարվում էին բուժել աղջկան՝ պատճառաբանելով դեպքի ծանրությունը և առասպելական գումար պահանջում: Թուրք բժիշկներն օրական 180 հազար ռուբլիով խոստացել էին ոտքի կանգնեցնել ռուս կնոջը:

 

Սակայն, քիմիոթերապիայի կուրսերից հետո Օլգան ոչ մի կերպ ուշքի չէր գալիս: Այնուհետև վերակենդանացման բաժանմունքում և բուժման յուրաքանչյուր օրվա համար, որն ըստ էության չի եղել, թուրքերը պահանջում էին կրկնակի վճար: Իսկական շանտաժ էր սկսվել. մայր Գալինային չեն տա դստերը, եթե չլինի ամբողջական գումարը: Ռուսաստանի դեսպանատանն էլ հայտարարել են, որ մայրը կկարողանա վերցնել իր դստերը, միայն մահվան մասին վկայականի առկայության դեպքում: