«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն' Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխ անում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը' «տրոհելիություն» կետով:
Հիմք ընդունելով նշվածը' ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով' դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը: