Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մինչեւ 2016 թվականի վերջը:

 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը' հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:

 

Նրա խոսքով' Բաքուն եւ Անկարան եռակողմ ձեւաչափով հանդիպումներ են ծրագրում նաեւ տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես, Իրանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ:

 

«Հանդիպումների օրակարգը եւ ճշգրիտ ժամկետը որոշվելու են երեք երկրի ղեկավարների ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում»,-նշել է աղբյուրը: