Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկները հակատանկային հրթիռով ոչնչացրել են թուրքական 155 մմ-նոց T-155 Firtina ինքնագնած հաուբիցը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է քրդական Gerilla TV հեռուստաալիքի կայքը, որն այդ մասին տեսանյութը You Tube-ում տեղադրել է հունիսի 22-ին:

 

Հետաքրքիր է, որ Սիրիային սահմանակից թուրքական Այնթափի նահանգի Թյուրքյուրք վայրում երեք T-155 հաուբիցներ ոչնչացնելու մասին ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տեղադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Բոլոր սարքավորումները գնդակոծվել են խորհրդային արտադրության «Մետիս» հրթիռային համալիրներով, որոնք ԽՍՀՄ-ը Մերձավոր Արեւելքի երկրներին մատակարարել էր 1970 թվականից հետո:

 

Ինքնագնած T-155 Firtina (Ֆըրթընա) հաուբիցները Թուրքիայում հարավկորեական լիցենզիայով արտադրվող K9 Thunder ինքնագնաց հրետանային սարքավորման նոր վերսիան է: Սովորական արկով կրակոցի հեռավորությունը չի գերազանցում 30, իսկ ակտիվ-հրթիռով' 40 կմ-ը: