Հայաստանի ժողովուրդը շարունակում է ապրել չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում' ամեն գնով պաշտպանելով խաղաղությունը երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր բնօրրան հայրենիքում: Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ժամանակ իր ուղերձում այ մասին ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Մեր ժողովրդի խաղաղության ձգտումներին ի պատասխան' Ադրբեջանը ապրիլ ամսին խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին' սանձազերծեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Հրետանակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ»: