Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պնդել է, որ գլխավոր նպատակը նրանց, ովքեր ստեղծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, եղել է Իրանի ոչնչացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է գլխավոր խնդիրը կատարելու համար, այն է՝ հնազանդեցնել և ոչնչացնել Իրանը: Իրաքը և Շամը (Սիրիայի պատմական անվանումը) եղել են միայն նախապատրաստական փուլ՝ այդ նպատակին հասնելու հանար: Սակայն այս պատերազմում Իրանի թշնամիները կպարտվեն, քանի որ նրանք թերագնահատում են այն հզորությունը, որն ունի Իսլամական Հանրապետությունը: Նա ծնկի կբերի բոլոր նրանց, ովքեր ձգտում են ծնկի բերել իրեն»,- ընդգծել է Խամենեին 7-րդ հրաձգարանի դեպքերի զոհերի հիշատակին Թեհրանում տեղի ունեցած արարողության ժամանակ: