Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումից հետո Շոտլանդիան իրավունք ունի չճանաչել Միացյալ Թագավորությունում մնալու իր կողմից 2014 թ. անցկացված հանրաքվեին:
«Այն Մեծ Բրիտանիան, որին անդամակցությունը պահպանելու համար մենք քվեարկել ենք 2014-ին, այլևս չկա»,- ասել է նա: Նա տեղեկացրել է, որ հավանական է անցկացնել Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմից հեռանալու մասին նոր հանրաքվե, թեպետ նա դեմ է, որ Անգլիայի ու Շոտլանդիայի միջև հայտնվի պետական սահման: Նախարարը նաև հայտնել է, որ այսուհետ շոտլանդական իշխանություններն ինքնուրույն են հարաբերություններ կառուցելու ԵՄ հետ: