Լիբանանի արևելքում՝ սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Կաա գյուղում, մի քանի մահապարտ ահաբեկիչ մարդկանց բազմության մեջ պայթեցրել են իրենց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Զոհվել է 6 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։

 

Տեղի ունեցածից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

 

Սկզբում հաղորդվել է 2 մահապարտ ահաբեկչի մասին, սակայն նշվում է, որ նրանց թիվն ավելին է եղել։