Ռուսաստանն առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին կտեղեկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը:

 

«Մեր ղեկավարը Պիտերում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին առաջիկա օրերին կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահողներին: Կանցկացնի հեռախոսազրույցներ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

 

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ ասվում Է, որ նախագահները փոխըմբռնում են արձանագրել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը թույլ կտա առաջընթացի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: