Այս պահին Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են ՀՕՊ համաձայանգրին։ Նրանք երեկ ևս հավաքվել էին խորհրդարանի մոտ։ Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաքվածներին ասաց, որ ինքը ևս դեմ է այս հանաձայնագրին։ Պատգամավորը դժվարացավ պատասխանել քաղաքացիների այն հարցին, թե երբ է լինելու քվեարկությունը։
Օլիգարխ պատգամավորներից Սամվել Ալեքսանյանն էլ իր նոր թանկարժեք մեքենայով եկավ Ազգային ժողով։ Նա քաղաքացիներին խոստացավ՝ պատասխանել խորհրդարանից դուրս գալուց հետո։ Պետք է նշել, որ հայրենի խորհրդարանի պատգամավորը մեքենան վարում է ռուսական պետհամարանիշով։ Թե ինչքանով է պետական պաշտոնյային հարիր մեքենան վարել ռուսական համարանիշով՝ սուբյեկտիվ ընկալման հարց է։