Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղադրել են Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի արձանը:
Բացման արարողությանը ներկա է եղել նաև քաղաքապետ Օրասիո Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությունից հետո Լիոնել Մեսսին հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին: