Անգլերենը կմնա ԵՄ պաշտոնական լեզուն, հայտնում է EurActive-ը:

 

Ավելի վաղ Եվրախորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Դանութա Հյուբները հայտարարել էր, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի պաշտոնապես դուրս գալու դեպքում անգլերենը կարող է կորցնել պաշտոնական լեզվի կարգավիճակը ԵՄ-ում: Հյուբների խոսքով՝ ԵՄ լեզվի կարգավիճակ ունեն այն լեզուները, որոնք պաշտոնական են անդամ-երկրներում:

 

ԵՄ լեզվական ռեժիմում փոփոխությունները կհանգեցնեն զգալի լրացուցիչ ծախսերի՝ հաշվի առնելով, որ փաստաթղթերի թարգմանությունը կազմում է ԵՄ տարեկան բյուջեի 1%-ը: Նշվում է, որ անցումը կարող է տևել մի քանի տարի:

 

Անգլերեն լեզուն առաջատար է ԵՄ մյուս երկու աշխատանքային լեզուների՝ ֆրանսերենի և գերմաներենի շարքում: Դա բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵՄ-ին միացած երկրների մեծ մասն անգլերենն օգտագործում է որպես երկրորդ լեզու: