MLS-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի 5 հավակնորդներին: Քվեարկության միջոցով կընտրվի ամսվա լավագույնը:

Ցանկում ընդգրկվել է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ US Open Cup-ի 1/8 եզրափակչում «Ռեալ Սոլթ Լեյքը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջել է «Սիեթլին» և դուրս մնացել պայքարից: