Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին:
ԲՀԿ-ին անդրադարձի ժամանակ Փաշինյանը ամբիոնից հայտարեց, որ Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է «Հայկական Ժամանակ» խմբագրություններ և խնդրել փոփոխություններ կատարել իր կողմից արված խոսքերում.
«Նաիրա Զոհրաբյանը զանգում է խմբագրություններ և ասում' Հովիկ Արգամիչը ջղայնացած է, որ ես բամփել բառը օգտագործել եմ, էդ մասը հանեք»: Ուրեմն, տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ իրականության զգացումը մի՛ կորցրեք, Դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք: Էքստազի մեջ մի՛ ընկեք և մի՛ օգտագործեք բառեր, որոնք Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Ձեզ թույլ չեն տվել: Չափերը, բանը ճշտեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Նաիրա Զոհրաբյանի պատասխանը չուշացավ, նա Փաշինյանի խոսքերը ապատեղեկատվություն որակեց, սակայն համաձայնվեց, որ ինքը դիմել է լրագրող իր գործընկերներին և խնդրել իր ելույթներից մեկի մասով որոշ պարբերություն չհրապարակել.
«Իմ արժանապատվությունից ցածր է նման անմակարդակ, նման նվաստ, նման անպարկեշտ և տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը: Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ ելույթից որոշ պարբերություն չհրապարակել, բայց պատճառը եղել է բացարձակապես այլ: Ինչ որ այստեղ հնչեց անամոթ, լկտի, տղամարդուն ոչ վայել սուտ է»,- ասաց նա: