Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ամուսինը՝ Աբրահամ Աբրահամյանը, վիրահատությունն անցել է նորմալ, զինվորի մորը տեղափոխել են պալատ։ Նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում։ 

 

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ զոհված զինծառայողի ծնողները դիմել էին հիշյալ բժշկական կենտրոն՝ ներկայացնելով Պաշտպանության նախարարության կողմից իրենց տրված տեղեկանք առ այն, որ բոլոր բժշկական կենտրոններում իրենք իրավունք ունեն օգտվել արտոնություններից։ Սակայն բժշկական կենտրոնի աշխատակիցները խայտառակ վատ էին վարվել զինվորի ծնողների հետ, նրանց խորհուրդ տալով դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ պետպատվերով բուժման տեղերն ավարտվել են։ Իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից էլ ծնողներին «ուղարկում էր» Կիսաբաց լուսամուտներ։ Մեր հրապարակման հենց հաջորդ օրը, ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը այդ աշխատակիցներին հեռացրեց աշխատանքից և ներողություն խնդրեց նրանց անգրագետ պահվածքի համար։  Զոհված զինծառայողի ծնողներից ներողություն խնդրեց նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, ում էլ պատկանում է «Աստղիկ» ԲԿ-ն։

 

Քրիստինա Աղալարյան