ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել է նրան ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում:

Այստեղ նշել են, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտերկրում: