Վերակառուցված եւ ընդլայնված Պանամայի ջրանցքի շահագործման հանձնելու պահից մեկ շաբաթ Էլ չի անցել, բայց արդեն միջօվկիանոսյան ջրային ճանապարհով անցնելու համար սահմանվել Է արժեքի նոր ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հայտնել Է Պանամայի ջրանցքի վարչակազմը, հոնկոնգյան դրոշի ներքո 337 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ Mol Benefactor կոնտեյներատարի անցնելու համար վճարվել Է 829,4 հազար դոլար: Նախորդ ռեկորդը (575,5 հազար դոլար) պատկանում Էր Cosco Shipping Panama նավին: Նավանցման տուրքի գումարը հաշվարկվում Է՝ կախված նրա տարողությունից:

 

Պանամայի ջրանցքի նոր ջրարգելակային կասկադներով երթեւեկությունն սկսվել Է հունիսի 26-ին: Ջրուղու ընդլայնման աշխատանքներն մեկնարկել Էին 2007 թվականին: Նոր ջրարգելակներից յուրաքանչյուրն ունի 426,7 մետր երկարություն, 54,8 մետր լայնություն եւ 18,2 մետր խորություն, ինչը թույլ Է տալիս դրանցով անցնել մինչեւ 14 հազար կոնտեյներ տեղավորող նավերի:

 

Սպասվում Է, որ ջրուղու տարեկան թողունակությունը կարող Է աճել մինչեւ 600 մլն տոննա, ինչը կրկնակի ավելի Է, քան մինչեւ վերակառուցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: