Մեծ հաջողությունների համար Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և ջանասեր աշխատանք: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին, ապրում ու շնչում եմ ֆուտբոլով: Ունեմ նպատականեր և վճռական եմ դրանց հասնելու հարցում: Այս մասին իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:
Այն հարցին' կցանկանա՞ր արդյոք ֆուտբոլիստը մի օր հանդես գալ Զինեդին Զիդանի գլախավորությամբ, Մխիթարյանը նշել է.
«Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել: Նրա խաղաոճը միշտ հիացրել է ինձ: Զիրդանից կարելի է շատ բան սովորել: Եթե նրա հետ աշխատելու հնարավորություն ունենամ՝ ինչո՞ւ ոչ»:
Խոսելով իր նախընտրած խաղաոճի մասին՝ Մխթարյանը հավելել է.
«Ինձ միշտ էլ դուր է եկել խաղալ փլեյմեյքերի դիրքում, քանի որ կարողանում եմ ցույց տալ իմ ներուժը: Սակայն միշտ էլ պատրաստ եմ կատարել մարզիչների պահանջը»:
Անդրադառնալով դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին՝ կիսապաշտպանն ասել է.
«Նա մեծագույն մարզիչ է: Տուխելը ունի յուրահատուկ խաղային փիլիսոփայություն: Շնորհակալ եմ նրան նվիրվածության և վստահության համար»:
Հարցին, թե ինչո՞ւ է ֆուտբոլիստը մասնակցում բարեգործական ակցիաների, Մխիթարյանն ասել է.
«Սա հասարակությանն այն ամբողջ սերն ու հավատարմությունը վերադարձնելու հնարավորություն է, որը ստանում եմ երկրպագուների կողմից՝ որպես ֆուտբոլիստ: Ինձ հաճելի է, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել: Օրինակ՝ Արցախը տասնամյակներ շարունակ շատ է տուժել: Ինձ դուր է գալիս բարեգործական միջոցառումներին մասնակցելը և օգնել այն մարդկանց, ովքեր պատերազմի ընթացքում հարազատներ են կորցրել: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են ապրելու լավագույն պայմաններում'առանց խնդիրների»: