Ահա թե ինչ է նշանակում լինել տնտեսապես հզոր երկիր: Մի քանի տասնամյակ առաջ աշխարհի գերտերությունների և հզորների (ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի) նույնիսկ մտքով չէր կարող անցնել, որ մոտ ապագայում Չինաստանն է լինելու այն երկիրը, որը կառուցելու է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը:

 

Հինգ տարվա կառուցումից հետո այդ ռադիոաստղադիտակի շինարարությունը Չինաստանում արդեն ավարտվել է: Ռադիոաստղադիտակի 500 մետր տրամագծով ռեֆլեկտորը կազմված է 4450 անդադարձիչից: Չինաստանի պետական «Սինհուա» գործակալության տեղեկացմամբ, ծրագրին մասնակցած գիտնականները հույս ունեն, որ նոր ու գերհզոր ռադիոաստղադիտակի' FAST-ի օգնությամբ կարողանալու են ներթափանցել տիեզերքի խորքերը և ընդլայնել այլ մոլարակներում կյանքի որոնման հնարավորությունները: Գիտնականների հավաստմամբ, իրենք հնարավորություն կունենան ուսումնասիրել հսկայական հեռավորության վրա գտնվող տիեզերական օբյեկտները:

 

FAST աստղադիտակը, որը տեղակայված է Չինաստանի հարավում, Գույչժու պրովինցիայում, նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Ինչպես ավելի վաղ նշել էր Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, տիեզերական ծրագրի զարգացումը Չինաստանի առաջնահերթություններից մեկն է հանդիսանում: Ավելին. Չինաստանը նախատեսում է 2036 թվականին մարդ ուղարկել Լուսին և այնտեղ կառուցել տիեզերական կայան, որի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: