Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը հայտարարել է, որ պետությունը կհարվածի ծայրահեղականներին երկաթե բռունցքով, փոխանցում է Al Jazeera-ն։
«Թագավորությունը լի է վճռականությամբ երկաթե բռունցքով հարվածելու նրանց, ովքեր խաղում են մեր երիտասարդների մտքի հետ»,- նրա խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը:
«Ամենամեծ մարտահրավերը, որին բախվում է մուսուլմանական համայնքը, այն է, թե ինչպես պահպանել մեր իրական հարստությունը՝ երիտասարդությունը»,- ասել է թագավորը։
Միապետը դիմել է քաղաքացիներին՝ կապված մուսուլմանական Ուրազա-բայրամ տոնի հետ, որը նշում է Ռամադանի ավարտը։ Նա, ի հեճուկս առկա սպառնալիքների, մուսուլմաններին միավորվելու և արաբական աշխարհի խնդիրները համատեղ լուծելու կոչ է արել։