Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը:
Այս նախագծով առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը։
Գործող կարգի համաձայն' արտերկրում բուժում ստացող զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարի 50 տոկոսն էր պետությունը հոգում, իսկ այս նախագծով, փաստորեն, ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում ուղեկցողի ծախսերը։