Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների մասին հրապարակումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ընթացք տալու համար։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազության լրատվական բաժնից ասացին.

 

«Այո, մենք հաստատում ենք տեղեկությունը։ Գագիկ Խաչատրյանի որդիների մասին հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ՝ ընթացք տալու համար»։

 

Սեփական հետաքննության արդյունքում՝ «Հետք» լրատվամիջոցը բացահայտել էր, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը եւ Արտյոմը, վաճառքի են հանել Լոս Անջելոսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատունը, որը գնել են 2010 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախարարն էր, եւ նրա ձեռքի տակ էին գտնվում հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը: