Ռուս-թուրքական հարաբերություններում այլևս չկա ոչ մի «սառցե շրջան». Մոսկվան և Անկարան «արագ կերպով կարողացել են հաշտվել»: Նման կարծիք է հայտնել գերմանական Der Spiegel շաբաթաթերթը:

 

Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը նվիրված հրապարակման հեղինակը նշում է, որ երկու երկրի միջև հրաբերությունների ուղեբեռում կան տասներկու պատերազմ, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Ռուսաստանի միջև սառը պատերազմը»: Բացի այդ, Մոսկվան և Անկարան տարածաշրջանային մրցակիցներ են «Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում»:

 

«Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ իրենց այնպես են պահում, կարծես նրանք հենց նոր սիրահարվել են միմյանց», - նշում է պարբերականը: