Իսպանացի մարզիկ Բրունո Հորտելանոն թեթև ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում 200 մետր վազքի չեմպիոն է դարձել:
Ամստերդամում ընթացող առաջնությունում մրցատարածությունը առաջինը հաղթահարել է Չուրանդի Մարտինը (20,37 վայրկյան), իսկ Հորտելանոն գրանցել է երկրորդ ցուցանիշը (20,45): Մարտինը, սակայն, որակարզրկվել է, ինչի արդյունքում ոսկե մեդալը ստացել է իսպանացի մարզիկը:
Հորտելանոն չի իմացել մրցակցի որակազրման մասին և այդ լուրը նրան հայտնել է լրագրողը: Թե ինչպես է արձագանքում իսպանացին, կարող եք տեսնել ներկայացված տեսանյութում: